Աշխարհ

06.11.2017 21:02


Դադեշցիները փակել են Թուրքիա-Ախալքալաք ճանապարհը. պահանջել են իրենց կովերին

Դադեշցիները փակել են Թուրքիա-Ախալքալաք ճանապարհը. պահանջել են իրենց կովերին

Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի մոտ 40 բնակիչ փակել են Կարծախ-Ախալքալաքի մայրուղին՝ պահանջելով համապատասխան կառույցներից գտնելու և վերադարձնելու իրենց այս գիշերվա ընթացքում գողացված կովերը ու այլ գույքը:

Նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշի 2 գյուղացիների գոմից գողացվել է 21 կով, 1 ձի, 1 շուն և մի այլ բնակչի ավտոտնակից՝ մի քանի սարքավորումներ: Առավոտյան բնակիչները գնացին գյուղից գողացված անասունների հետքերով ու հասան Թուրքիայի սահման: Չեզոք տարածքում և փշալարով սահմանի մոտ սահմանապահներից 50 մետր հեռավորության վրա նրանք գտան 1 կով և 5 հորթ:

Առավոտից Դադեշի բնակիչները հավաքվեցին ու որոշեցին, թե ինչպես վարվել, ինչ անել, որպեսզի այլևս նման բան չկրկնվի: Նրանք որոշեցին փակել Կարծախ-Ախալքալաք մայրուղին՝ պահանջելով ոստիկանությանը գտնել և վերադարձնել անասուններին ու կենդանիներին, իսկ սահմանապահներից՝ լինել ուշադիր և թույլ չտալ, նման գողություններ:

Ժամը 12:00-ից բնակիչները փակեցին ճանապարհը: Կես ժամվա ընթացքում Թուրքիայից ժամանեցին առաջին 3 մեքենաներ: Սկզբում գյուղացիները թույլ չէին տալիս բեռնատարներին անցնել, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանների խնդրանքով, և մտածելով որ դա լուծում չէ՝ բաց թողնեցին այդ մեքենաները: Բեռնատարներն անցան: Չնայած բնակիչները կանգնած են ճանապարհին, սակայն նրանք բաց են թողնում ոչ հաճախ անցնող մեքենաներին:

Ներկայումս 6-7 բնակիչ գնացել են Ախալքալաքի ոստիկանության բաժանմունք բանակցությունների: Ճանապարհին կանգնած բնակիչները դեռ սպասում են բանակցությունների արդյունքներին որոշելու, թե ինչպես վարվել:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը