Լրահոս

29.12.2010 13:22


Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճանապարհային ոստիկանություն պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանն ամփոփել է 2010թ.-ը։

Ըստ ՃՈ պետի՝ այս տարի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 53-ով, զոհերինը' 36-ով, վիրավորներին' 116-ով:  2009թ.-ին դեպքերի թիվը կրճատվել էր 200-ով, զոհերի թիվը պակասել' 82-ով և վիրավորներինը' 372-ով: Այս տարի, նախորդ տարիների ձեռք բերած հաջողություններում, Մ. Օհանյանի խոսքով, կարևոր աշխատանք են կատարել նաև լրատվամիջոցները' լուսաբանելով դեպքերն ու խախտումները:
Մ. Օհանյանը հիշեցրեցրդել , որ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով դեկտեմբերի 10-ից մինչև 2011-ի հունվարի 10-ը ճանապարհային ոստիկանությունն աշխատելու է խիստ աշխատանքային ռեժիմով:

Այս խորագրի վերջին նյութերը