Աշխարհ

06.11.2017 12:25


Էղիզաբեթ II թագուհին 10 մլն ֆունտ սթերլինգ է դրել օֆշորում (տեսանյութ)

Էղիզաբեթ II թագուհին 10 մլն ֆունտ սթերլինգ է դրել օֆշորում (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Էղիզաբեթ II-ը 10 միլիոն ֆունտ սթերլինգ (13 միլիոն դոլար) է դրել օֆշորում: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցը:

Թագուհու անձնական ֆինանսները տնօրինող Լանքասթեր դքսությունը 2004 և 2005 թվականներին միջոցներ է ներդրել Բերմուդյան և Կայմանյան կղզիներում գտնվող երկու օֆշորային ընկերություններում: Հետագայում օֆշորներից մեկի միջոցով բաժնեմասեր են ձեռք բերվել բրիտանական 2 ընկերությունում:

Կայմանյան կղզիներում գտնվող հիմնադրամում դքսությունը 7,5 միլիոն դոլար է ներդրել, որն էլ դա նաև ներդրել է աղմկահարույց BrightHouse ընկերության մեջ․ այն բրիտանացիներին տան համար վարկով ապրանքներ է վաճառել՝ գրեթե հարյուր տոկոս տոկոսադրույքով: Հոկտեմբերին ընկերության գործունեությունն անօրինական է ճանաչվել:

Սակայն դքսությունում նշել են, որ թագուհին ոչ մի օրենք չի խախտել և պարտաճանաչ վճարել է հարկերը, իսկ ներդրված միջոցների հետագա ճակատագիրը հայտնի չի եղել դքսությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը