Աշխարհ

05.11.2017 21:27


Տարհանվել են Մոսկվայի Մեծ թատրոնի, ԳՈՒՄ-ի, «Մետրոպոլ» հյուրանոցի այցելուները

Տարհանվել են Մոսկվայի Մեծ թատրոնի, ԳՈՒՄ-ի, «Մետրոպոլ» հյուրանոցի այցելուները

Կիրակի երեկոյան Մոսկվայում պայթյունի վտանգի մասին անանուն ահազանգեր են ստացվել, ինչից հետո Մեծ թատրոնից շուրջ 700, ԳՈՒՄ առևտրի կենտրոնից՝ 2800, իսկ «Մետրոպոլ» հյուրանոցից 2000-ից ավելի մարդ է տարհանվել։ Չեղարկվել է Բեթհովենի անվան դահլիճում անցկացվող համերգը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Եվս շուրջ 1000 մարդ տարհանվել է «Ֆակել» կինոթատրոնից, 1000-ից ավելի մարդ էլ՝ «Դուբրովկա» առևտրի կենտրոնից, շուրջ 2500 մարդ՝ «Տագանսկի պասաժ» և «Գուդզոն» առևտրի կենտրոններից:

Ահազանգեր են ստացվել նաև «Գալերեա Ատլանտիկ», «Դիսկոնտ» և «Ատրիում» առևտրի կենտրոնների ականապատման մասին: «Եվրոպեյսկիյ» և «Դիսկոնտ» առևտրի կենտրոններից շուրջ 11 հազար մարդ է տարհանվել:

Ընդհանուր առմամբ, 30 օբյեկտից տարհանվել է շուրջ 30 հազար մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը