Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սրունքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1933 թ. ծնված Փառանձեմ Ա.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքն ստացել է իրենց շենքի մուտքի աստիճանների վրա վայր ընկնելու հետևանքով: Դեկտեմբերի 28-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ կինը վնասվածքն ստացել է Ֆուչիկի փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ալեքսան Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է քննություն: