Լրահոս

29.01.2010 15:59

Ստամբուլի հայ համայնքն ունի 17 դպրոց նախկին 32–ի փոխարեն

Ստամբուլի հայ համայնքն ունի 17 դպրոց նախկին 32–ի փոխարեն

Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համատեքստում, ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, մի խնդիր կա, որ անտեսված է։ Դա Թուրքիայի հայ համայնքն է.

-Թուրքիայում բնակվող հայության մանրամասն ուսումնասիրությունը կարող է կարևոր դեր խաղալ հետագայում հայ-թուրքական հարաբերությունների հաստատումից հետո ևս։

Թուրքիայի առաքելական հայ համայնքը, որ հիմնականում Ստամբուլում է, կանգնած է մի շարք լուրջ խնդիրների առաջ, որոնցից է կրթության և դպրոցների խնդիրը.

-Այսօր Ստամբուլի հայ համայնքն ունի 17 դպրոց նախկին 32-ի փոխարեն։ Ընդամենը մեկ ամիս առաջ կրկին փակվեց ևս մեկ հայկական դպրոց այն պատճառով, որ չուներ բավարար թվով աշակերտներ։

Ռուբեն Մելքոնյանի հաղորդմամբ՝ աշակերտների նվազման գործընթացը շարունակական բնույթ ունի, և յուրաքանչյուր տարի հայկական դպրոցները կորցնում են 150-200 աշակերտ.

-Եթե այսպես շարունակվի, ապա առաջիկա տարիներին կանխատեսելի է, որ կփակվեն ևս մի քանի դպրոցներ,-ասել է թուրքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։