Ռուս հաքերները Թիլերսոնից, Պուտինի քննադատներից բացի թիրախավորել են նաև հայաստանյան մի ամսագիր
Associated Press-ի նոր հետաքննությունը պնդում է՝ ռուս հաքերները ոչ միայն դեմոկրատ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստն են կոտրել, այլև թիրախավորել են Միացյալ Նահանգների գործող պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատներին ու անգամ հայաստանյան քաղաքական մի ամսագրի:
Թե, ո՞ր ամսագրի մասին է խոսքը, և ինչո՞ւ է այն անհանգստացրել ռուսներին, չի նշվում:
«Թիրախներից շատերը միմյանց հետ ընդհանուր որևէ բան, կարծես, չունեն, սակայն նրանց մեկ բան է միավորում՝ բոլորն էլ ինչ-որ ժամանակ հայտնվել են Կրեմլի ուշադրության կենտրոնում,-փաստում է հետաքննությունը՝ թվարկելով,-Ռուս հաքերների թիրախում են եղել, մասնավորապես, Պուտինի ընդդիմախոս Ալեքսանդր Նավալնին, Կիևում Վատիկանի ներկայացուցիչը, ինչպես նաև հայաստանյան մի փոքրիկ քաղաքական ամսագիր»:
Հարցակման ենթարկվածների ծավալուն ցանկն առաջին անգամ է հայտնվել Associated Press-ի տրամադրության տակ։ Այն կազմվել է կիբերանվտանգության հարցերով զբաղվող SecureWorks ընկերության ջանքերով:
Ըստ այդմ, Fancy Bear կոչվող հաքերային խումբը 2015-16 թվականներին փորձել է կոտրել ավելի քան 4 հազար 700 էլեկտրոնային հասցե, այդ թվում՝ ներթափանցել այն ժամանակ դեռ պետքարտուղար Ջոն Քերրի անձնական փոստարկղ, տեղեկություններ գողանալ Ամերիկայի պաշտպանական ոլորտի առաջատար ընկերության մենեջերից, նախկին պետքարտուղար Քոլին Փաուելից, ինչպես նաև ամերիկյան քաղաքական ու զինվորական էլիտայի հարյուրավոր այլ ներկայացուցիչներից:
Թիրախում է եղել նաև Ուկրաինան, ուր հաքերային հարձակման են ենթարկվել նախագահ Պետրո Պորոշենկոյի, նրա որդու, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ու տասնյակ այլ նախարարների ու պատգամավորների էլեկտրոնային փոստեր:
Ռուսաստանի տարածքում, ըստ հետաքննության, Fancy Bear-ի ուշադրության կենտրոնում են եղել կառավարության քննադատները, ակտիվիստերն ու անկախ լրագրողները, այդ թվում՝ Պուտինի մոլի ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկին ու աղմկահարույց Pussy Riot փանք խմբի անդամ Մարիա Ալյոխինան։
«Մի օր ես բջջայինով հաղորդագրություն ստացա, թե էլեկտրոնային փոստը, որին կցված էր հեռախոսս, փոխվել է, ընդ որում, նորի մասին ես ոչինչ չգիտեի»,-պատմել է Ալյոխինան։
«Մենք կասկած չունենք՝ հաքերային այդ արշավը վերահսկվում է ռուսական հատուկ ծառայությունների կողմից»,-պնդել է Պուտինի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու շտաբի աշխատակից Արտյոմ Տորչինսկին, ով անձամբ է մեկ տարվա ընթացքում երեք անգամ հաքերային հարձակման զոհ դարձել:
Associated Press-ն ուսումնասիրել է հազարավոր փաստեր, խոսել հաքերների թիրախում հայտնված ավելի քան հարյուր մարդու հետ, բոլորն էլ միաբերան պնդել են՝ իրենց ունեցած տեղեկությունները կարող էին միայն Կրեմլին հետաքրքրել:
Մյուս կողմից, ուսումնասիրությունը վկայել է, որ հարձակումների առյուծի բաժինը՝ 95 տոկոսն, իրականացվել է աշխատանքային օրերի ընթացքում՝ երկուշաբթիից ուրբաթ, Մոսկվայի ժամանակով առավոտյան 9։00-ից երեկոյան 18։00-ն:
Պաշտոնական Կրեմլը շարունակում է կտրականապես հերքել այս պնդումները․ «Առանց որևէ փաստ ներկայացնելու մեզ մեղադրում են այս կամ այն երկրում ներքաղաքական գործընթացների վրա ազդելու մեջ, երևակայությունն իսկապես սահմաններ չունի»,-նախօրեին հայտարարել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Աղբյուրը՝ Ազատություն