Լրահոս

29.01.2010 15:48


ԵԽԽՎ նախագահի մասին

Այն,  որ  ԵԽԽՎ  նախագահի  պաշտոնում  ընտրվեց  Թուրքիայի  ներկայացուցիչը, ոչ  միայն  արդարացի  չէ, այլև' ցույց է տալիս  մարդու  իրավունքների  իբր  պաշտպան  եվրոպական  այդ  կառույցի  իրական  դեմքը:

Սակայն, մյուս կողմից,  կատարվածը  պատահականություն չի կարելի համարել, քանի  դեռ,  հայաստանցու  ընտրական իրավունքը  ոտնատակ  տվող,  Պրեսկոտի  և Դավիթ  Հարությունյանի  նման   մարդիկ  կարող  են, ոչ միայն  պատվիրակություններ  ղեկավարել, այլ' լինել  ԵԽԽՎ  փոխնախագահներ: 

Այնպես, որ  ճիշտ  կլինի առաջարկել  ՀՀԿ, ԲՀԿ  և  ՕԵԿ ԱԺ  խմբակցություններին'  նախ,  սառեցնել  իրենց   մասնակցությունը  Հայաստանի  պառլամենտի աշխատանքնԵրին, հետո  նոր  անդրադառնել    ԵԽԽՎ-ին:

«ԳԽ-պ/ակումբ»  ՀԿ  նախագահ  Ռուբեն Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը