«Աննա» սերիալի նկարահանումներն ավարտվել են. հնարավոր է՝ լինի 2–րդ մաս
Աշխատանքային օրերին Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են։ 2010թ. դեկտեմբերի 31-ին ցուցադրվելու է սերիալի վերջին՝ 200-րդ մասը։
-Տրամաբանական լուծումներ կլինեն, որովհետև սերիալը հապշտապ չենք ավարտում, այն հանգում է իր տրամաբանական ավարտին,-«7օր»-ին ասել է հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը։
Մեկնաբանելով սերիալի փիլիսոփայությունը՝ նա նաև նշել է, որ այն սովորական մարդու մասին էր, ով զերծ չէ սխալներից.
-Ուղղակի՝ մի մարդու ճակատագիր, մի մարդու կյանք՝ իր ապրած ուղով, իր սխալներով, իր թերություններով հանդերձ։ Այսինքն, չենք փորձել ներկայացնել մի կերպար, որն անթերի է։ Եղան պահեր, որ Աննայի բնավորության մեջ ինչ-որ գծեր փոխվեցին, հեռուստադիտողը ընդունեց դա կամ չընդունեց, բայց ցանկանում էինք նշել, որ նա սովորոկան մարդ է՝ իր սխալներով հանդերձ, ինչպես մեզանից յուրաքանչյուրը։ Չէ՞ որ մարդն իր սխալների վրա է սովորում, խելացի մարդը՝ ուրիշի։ Մեր սերիալը կարող է ինչ-որ մեկին ինչ-որ բան տալ կամ ինչ-որ մեկին ինչ-որ մի բան հիշեցնել,-ասել է ռեժիսորը։
Ի դեպ, հնարավոր է, որ նկարահանվի նաև «Աննա-2»-ը։ Ե. Արշակյանն ասել է, որ այդ հարցը դեռևս հստակ չէ, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Նշենք, որ հեռուսածրագրերում արդեն իսկ նշված է, որ հունվարի 3-ից սկսվելու է սերիալի 2-րդ մասի ցուցադրությունը։

7or.am