Աշխարհ

02.11.2017 16:30


Թուրքիայում ծանր աշխատանքային պայմանների պատճառով 3 բժիշկ ինքնասպան է եղել

Թուրքիայում ծանր աշխատանքային պայմանների պատճառով 3 բժիշկ ինքնասպան է եղել

Թուրքիայում, ծանր աշխատանքային պայմաններին չդիմանալով, մեկ օրվա մեջ 3 բժիշկ ինքնասպանություն է գործել:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ ինքնասպանություն գործած երիտասարդ բժիշկներից մեկն աշխատում էր Ադանայում, մյուսը՝ Բաթմանում, իսկ 3-րդը բժշկական համալսարանի ուսանող էր, ով ուսմանը զուգահեռ աշխատանքի էր անցել արդեն: Ինքնասպանություն գործած 2 բժիշկները նախօրոք գրած նամակում նշել են, որ այդ քայլին գնալու պատճառը աշխատանքային ծանր պայմաններն են: Աղբյուրը նշում է, որ աղմուկ հանած դեպքերից հետո Թուրքիայում սկսել են բարձրաձայն խոսել բժշկների 36 ժամանոց հերթապահությունների ու աշխատանքային մյուս ծանր պայմանների մասին:

Այս հարցը մեղմելու համար Թուրքիայի առողջապահության ու ընտանեկան քաղաքականության նախարարության ներկայացուցիչները հանդիպել են առողջապահական արհմիության ներկայացուցիչների հետ ու քննարկել ոլոտի խնդիրները:

Նշվում է, որ ժողովի ընթացքում բժիշկների պայմանների բարելավմանը միտված մի քանի որոշում է ընդունվել, որոնք հիմնականում ուղղված են նրանց կարճատև արձակուրդներ տրամադրելուն, հերթապահության կազմակերպմանը, արդեն աշխատանքի անցած բժիշկների ուսումը շարունակելու համար պայմաններ ստեղծելուն:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը