Աշխարհ

02.11.2017 09:40


ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել․ Չկարգավորված հակամարտությունները խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար

ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել․ Չկարգավորված հակամարտությունները խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա 2018թ-ին Ռուսաստանում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում կայացած եռակողմ գագաթնաժողովից հետո:

«Նախագահ Պուտինն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ռուսաստանում, և մենք համաձայնել ենք: Հայտարարում ենք, որ հաջորդ գագաթնաժողովը կկայանա հաջորդ տարի Ռուսաստանում»,- ասել է Ռոհանին:

Նմանատիպ ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2016թ-ին Բաքվում:

Նշենք, որ նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որում ասվում է, որ չկարգավորված հակամարտությունները զգալի խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ նաև նշված է․

«Կողմերն ընդունում են, որ տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները զգալի խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար, և այդ առնչությամբ ընդգծում են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի ու դրանց համապատասխան ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա բանակցությունների միջոցով շուտափույթ խաղաղ կարգավորման կարևորությունը»:

Կողմերը նաև ընդգծել են երեք երկրների համագործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի հետագա ակտիվացման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը