Լրահոս

29.01.2010 15:34

Հայաստանը միջուկային զենք կնախագծի՞

Հայաստանը միջուկային զենք կնախագծի՞

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի կարծիքով Հայաստանը չի կարող հանգիստ նայել այն փաստին, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ շարունակում է ցեղասպան քաղաքականությունը։ Հետևաբար, ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու համար ՍԻՄ նախագահն առաջարկում է հետևյալը.

-Այն դեպքում, եթե Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, և Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական պլաններից ու չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ՀՀ-ն պետք է մտածի միջուկային զենք նախագծելու մասին, որովհետև այլ տարբերակ՝ երկարատև ժամանակահատվածում պահպանելու հայ-ժողովրդի անվտանգությունը, ես չեմ տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։