Հարություն Քուշկյանը խիստ նկատողություն է հայտարարել մանկաբարձ-գինեկոլոգին
ՀՀ ԱՆ Հարություն Քուշկյանը նոյեմբերի 27-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում բժշկի սխալի պատճառով մահացած նորածնի գործի առնչությամբ հատուկ հանձնաժողով էր ստեղծել, որն իր եզրակացությունն է տվել։ Այնտեղ մասնավորապես ասված է, որ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանըկատարել է բժշկական սխալ, ծննդկանի՝ կեսարյան հատմամբ ծննդալուծվելու համառ պահանջը պատշաճ ուշադրության չի արժանացրել և անհիմն մերժել է, ծննդկանի նկատմամբ չի ցուցաբերել անհատական ճկուն մոտեցում, հաշվի չի առել հոգեբանական սթրեսը, խիստ տրամադրվածությունն ու համառ պահանջը ծննդալուծվել կեսարյան հատմամբ:
ՀՀ ԱՆ Հարություն Քուշկյանի հանձնարարականով Դավիթ Լևոնի Աբովյանին հայտարարվել է խիստ նկատողություն և նա ազատվել է աշխատանքից և ուղարկվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
Հարություն Քուշկյանը խիստ նկատողություն է հայտարարել մանկաբարձ-գինեկոլոգին
ՀՀ ԱՆ Հարություն Քուշկյանը նոյեմբերի 27-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում բժշկի սխալի պատճառով մահացած նորածնի գործի առնչությամբ հատուկ հանձնաժողով էր ստեղծել, որն իր եզրակացությունն է տվել։ Այնտեղ մասնավորապես ասված է, որ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը կատարել է բժշկական սխալ, ծննդկանի՝ կեսարյան հատմամբ ծննդալուծվելու համառ պահանջը պատշաճ ուշադրության չի արժանացրել և անհիմն մերժել է, ծննդկանի նկատմամբ չի ցուցաբերել անհատական ճկուն մոտեցում, հաշվի չի առել հոգեբանական սթրեսը, խիստ տրամադրվածությունն ու համառ պահանջը ծննդալուծվել կեսարյան հատմամբ:
ՀՀ ԱՆ Հարություն Քուշկյանի հանձնարարականով Դավիթ Լևոնի Աբովյանին հայտարարվել է խիստ նկատողություն և նա ազատվել է աշխատանքից և ուղարկվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
7or.am