Աշխարհ

01.11.2017 18:44


Թուրքիայում երեխաների 33 տոկոսը ենթարկվում է շահագործման

Թուրքիայում երեխաների 33 տոկոսը ենթարկվում է շահագործման

Թուրքիան աշխարհում 3-րդ հորիիզոնականն է զբաղեցնում երեխաների շահագործման դեպքերի քանակով: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Անթալիայի «Երեխաների շահագործման դեմ պայքարի և երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնի» (ÇOCUKÇA) նախագահ Բուղրա Խան Օղուզը:

Թուրքիայի Հոգեբուժական միության կատարած հետազոտության համաձայն՝ այս երկրում շահագործվող երեխաների թիվը հասնում է 33 տոկոսի: Դա նշանակում, որ յուրաքանչյուր 3 երեխայից մեկը շահագործվում է:

Ողջ աշխարհում վերջին 10 տարիների ընթացքում սեռական շահագործման է ենթարկվել շուրջ 250.000 երեխա: Երեխաների շահագործման դեպքերի թվով աշխարհում առաջատարը Հարավային Աֆրիկան է, նրան հետևում են Բանգլադեշը, ապա՝ Թուրքիան, Անգլիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ավստրալիան:

Օղուզի խոսքով՝ ողջ աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը ենթարկվում է ֆիզիկական, հուզական կամ սեռական բռնության կամ անտեսվում է: Մասնագետների պնդմամբ՝ սեռական շահագործման դեպքերից միայն 15 տոկոսն է հետաքննվում իրավական կառույցների կողմից: Մյուսները քողարկվում են և երեխաները շարունակում են մնալ իրենց բաժին հասած տրավմաների հետ մեն մենակ: Ընդ որում, մանկության տարիներին շահագործման ենթարկված երեխաները, եթե համապատասխան օգնություն չեն ստանում, հասուն տարիքում իրենք են դառնում նման բռնությունների հեղինակ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը