Լրահոս

29.01.2010 15:11


Իտալիայի MEDIASET հեռուստաընկերությունը ցուցադրում է Հայաստանի մասին տեսաֆիլմ

2009թ. նոյեմբերի 22-ից Իտալիայի հեղինակավոր MEDIASET հեռուստաընկերությունը յուրաքանչյուր կիրակի առավոտյան «Հոգու սահմաններ» հաղորդաշարի շրջանակում հեռարձակվում է Հայաստանի մասին պատմող պատմավավերագրական տեսաֆիլմ: Արդեն իսկ հեռարձակվել է 20 րոպեից ավելի տևողությամբ ութ հաղորդում' «Հայաստան» (Armenia), «Հայաստան. պատմությունը շարունակվում է Վենետիկում» (Armenia, la storia continua a Venezia), «Հայաստան. ինչպիսի ապագա» (Armenia, quale futuro?), «Հայաստան. մեծ չարիք» (Armenia, il grande male), «Հայաստան՝ մեկ եկեղեցի, մեկ ժողովուրդ» (Armenia, una chiesa un popolo), «Հայաստան. վանքեր» (Armenia, monasteri), «Պատմական դաշնագիր» (Storico accordo) և «Հայաստան. ճչացող քարերի երկիր» (Armenia: la terra delle pietre urlanti) խորագրերով:

Տեսաֆիլմը Իտալիայի հանրությանը Հայաստանը ներկայացնում է որպես հնագույն քրիստոնեական ժառանգություն ունեցող երկիր, անդրադառնում է հայ ժողովրդի պատմության օրհասական էջերին (ազգային ազատագրական պայքար, ցեղասպանություն), ինչպես նաև' հայ եկեղեցաշինությանը, երաժշտությանը, ճարտարապետությանը ու Հայաստանի անկախությունից ի վեր պատմությանը:

Այն աչքի է ընկնում իտալացի լրագրողների կողմից պատմական փաստերի ներկայացման խորությամբ ու գեղարվեստական բարձրաճաշակ ձևավորմամբ:

Տեսաֆիլմը հնարավոր է դիտել համացանցի MEDIASET հեռուստաընկերության http://www.video.mediaset.it/ կայքէջում:

Այս խորագրի վերջին նյութերը