Լրահոս

29.12.2010 10:44


Ուկրաինան ցորեն կմատակարարի Հայաստանին

Ուկրաինան ցորեն կմատակարարի Հայաստանին

Ուկրաինան և Հայաստանը միջպետական պայմանագիր ենք կնքել, որի համաձայն Ուկրաինան մտադիր է 0,3 մլն տոննա ցորեն ներկրել Հայաստան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մատակարարումն ապահովող «Хлеб Инвестбуд» ընկերության ղեկավար Ռոբերտ Բրովդին։

Նա նշել է, որ իր ընկերությունը միջպետական պայմանագրերով  հացահատիկի արտահանման պետօպերատոր է։ Ընդհանուր առմամբ՝ մատակարարման ծավալը կազմում է մոտ 1 մլն տոննա, սակայն Հայաստանի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է 300 000 տոննա հացահատկի մատակարարում Հայաստանյան շուկա։

Նա մանրամասնել է, որ հիմնականում մատակարարվելու է եգիպտացորենի տեսակներից մեկն ու պարենային ցորեն։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը