Աշխարհ

01.11.2017 09:09


Արմեն Ջիգարխանյանին բերման են ենթարկել իր բնակարան մտնել փորձելու ժամանակ

Արմեն Ջիգարխանյանին բերման են ենթարկել իր բնակարան մտնել փորձելու ժամանակ

Աղմկահարույց պատմության կիզակետում հայտնված դերասան Արմեն Ջիգարխանյանին բերման են ենթարկել իր կնոջ անունով ձեռքբերված Մոսկվայում գտնվող բնակարան մտնել փորձելու ժամանակ։ Նա ցանկացել է իր իրերը վերցնել բնակարանից։

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մտերիմ ընկերուհին dni.ru-ին հայտնել է, որ այդ բնակարանն Արմեն Ջիգարխանյանի կնոջ սեփականությունն է․

«Նա այդ բնակարանի նկատմամբ ոչ մի իրավունք չունի։ Բնականաբար, կանչով ժամանած ոստիկանները բռնել են դերասանին, և բնակարանը, թեև պայքարով, բայց հաջողվել է պաշտպանել ներխուժումից»,-հայտնել է ընկերուհին՝ հավելելով, որ դերասանը և նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը փորձել են կոտրել կողպեքը և դուռը:

Նշենք, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դերասանը մի քանի օր ապրել է թատրոնում, իսկ հետո ընկերները նրա համար 3-սենյականոց բնակարան են վարձել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 82-ամյա դերասանի երիտասարդ կինը՝ իր մոր և հոր հետ, հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան գաղտնի կերպով հեռացել է Ռուսաստանից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը