Աշխարհ

04.11.2017 08:06


Այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է

Այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է

Այսօր տղամարդկանց համաշխարհային օրն է։ Այն նշվում է ամեն տարի նոյեմբերի առաջին շաբաթ օրը։

2000թ. այս տոնը հիմնվել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի առաջարկով՝ ի հակակշիռ անցյալից մնացած փետրվարի 23-ի և անկախ բանակում ծառայել–չծառայելու հանգամանքի։ Հենց նա էլ դարձել է տղամարդկանց միջազգային օրվա նախագահը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանանց և մշակութային խաղաղության կոմիտեի տնօրենի խոսքերով՝ սա գենդերային որոշակի հավասարակշռություն կստեղծի։

Օրվա կապակցությամբ տղամարդկանց մրցանակի են արժանացել Հովհաննես-Պողոս 2-րդը, Փոլ Մաքքարթնին, Սթիվեն Սփիլբերգը, Ալեն Դելոնը, Մայքլ Ջեքսոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը