Աշխարհ

31.10.2017 20:31


ՌԴ-ի ռեստորանում հանգստացող Հայաստանի քաղաքացին ատրճանակից կրակել է այցելուի վրա

ՌԴ-ի ռեստորանում հանգստացող Հայաստանի քաղաքացին ատրճանակից կրակել է այցելուի վրա

ՌԴ Նաբերեժնիե Չելնիի բնակիչը կրծքավանդակի հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել տեղական «Բակինսկի դվորիկ» ռեստորանից: Այս մասին հայտնում է KazanFirst-ը:

Պարզվել է, որ վերջինի վրա կրակել է այնտեղ հանգստացող Հայաստանի քաղաքացին: Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան: 2 ընկերախումբ ռեստորանից դուրս են եկել փողոց՝ ծխելու: Այնտեղ մի տեղի բնակիչ պատահաբար ուսով դիպել է տղամարդուն: Արդյունքում ծեծկռտուք է սկսվել, և հայը ատրճանակից կրակել է հակառակորդի կրծքավանդակին:

Բուժհաստատությունում վիրահատելուց հետո տուժողը տուն է վերադարձել: Նա հրաժարվել է ոստիկանություն դիմել: Այս պահին քննիչները որոշում են «Խուլիգանություն» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը:

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը