Աշխարհ

31.10.2017 16:17


Էրդողանին բռնապետ անվանած ԺՀԿ փոխնախագահի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Էրդողանին բռնապետ անվանած ԺՀԿ փոխնախագահի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) փոխնախագահ և խոսնակ Բյուլենթ Թեզջանի նկատմամբ հետաքննություն է սկսել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, որոշման համար հիմք է հանդիսացել Թեզջանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ասած խոսքերը:

Նախօրեին Թեզջանը հանրության առջև ելույթ ունենալիս Էրողանին «ֆաշիստ բռնապետ» էր անվանել: Էրդողանն արձագանքել էր՝ փաստաբանների միջոցով Թեզջանի դեմ բողոք ներկայացնելով:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը