Աշխարհ

31.10.2017 11:57


Թուրքիայում պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների

Թուրքիայում պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների

Գազիանթեփի (Այնթափ) պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների: Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, անդրադառնալով թեմային, գրում է որ դարավոր պատմություն ունեցող հայկական տները, որոնք ձմռանը տաք պահող, իսկ ամռանը զովություն ապահովող քարերով են կառուցված, այսօր քաղաք այցելող զբոսաշրջիկների կողմից մեծ հետաքրքրության են արժանանում:

Ըստ աղբյուրի՝ տները, որոնք այսօր վերածվել են հյուրատների, 200-300 տարվա պատմություն ունեն: Հյուրատներից մեկի տնօրեն Զեյնել Օզքարամանը պատմել է, որ պատմական հուշարձաններ հանդիսացող այս տները հայերից են մնացել. տներից մեկի վրա նույնիսկ հայերեն մակագրություն կա: Օզքարմանը նշել է, որ հյուրատունը մեծ պահանջարկ է վայելում, և գրեթե միշտ շաբաթվա վերջում ազատ սենյակ չի լինում:

Հյուրատներում երկտեղանոց համարում գիշերակացը, նախաճաշը՝ ներառյալ, արժե 150-200 (մոտ 20000 դր.) լիրա:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը