Է. Մամեդյարով. «Հայկական և ադրբեջանական համայնքները համատեղ կորոշեն Ադրբեջանի կազմում ԼՂ–ի կարգավիճակը»
ԼՂ-ի, հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման հարցում Ադրբեջանին միջազգային հանրության կողմից ցուցաբերվող աջակցության մեջ արաբական պետությունները մեծ դերակատարություն ունեն։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ այս մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Լիբանանում տպագրվող «Ալ-Հավադիս» ամսագրին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է՝ Բաքվի միանշանական դիրքորոշումն է, որ ԼՂ-ի խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
«Հայաստանի զորքերը պետք է դուրս գան բոլոր տարածքներից, ադրբեջանցի փախստականները և բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց տները, և տարածաշրջանում հեռահաղորդակցության բոլոր միջոցների ու ենթակառուցվածքների բացումից հետո ԼՂ-ի տարածաշրջանի հայկական և ադրբեջանական համայնքները համատեղ կորոշեն Ադրբեջանի կազմում ԼՂ-ի կարգավիճակը»,-ասել է նա։