Այսօր աշխարհի տարբեր երկրներում նշում են Հելլուոինի տոնը։ Այս տոնը բավական հետաքրքիր նախապատմություն ունի։
Բրիտանական կղզու, Իռլանդիայի և ներկայիս Ֆրանսիայի մի մասի նախկին բնակիչները` կելտերը, շատ էին սիրում իրենց ամենագլխավոր տոներից մեկը՝ տարեմուտը (Սամայն): Այդ օրը համընկնում էր հոկտեմբերի ավարտին և նոյեմբերի սկզբին (հիմնականում` հոկտեմբերի 31-նոյեմբեր 1): Սամայնի գիշերը մարում էին բոլոր լույսերը, որպեսզի մարդիկ իրենց տների կրակը նորովի վառեին դրուիդների` կելտ քրմերի խարույկից: Խորհրդավոր համարվող այս գիշերը, սակայն, համարվում էր նաև ամենասարսափազդուն, քանզի հեթանոս կելտերը հավատում էին, թե այդ գիշեր գրեթե վերանում է մարդկանց և նրանց հանդեպ բացասաբար տրամադրված «սիդ» կոչվող վհուկների միջև առկա վարագույրը, և սիդերը, իբր, ներխուժում էին կելտական քաղաքները, իսկ մարդիկ անակնկալ կորչում էին` հայտնվելով սիդերի աշխարհում:
Բրիտանիայի և Իռլանդիայի քրիստոնեացումից հետո կելտերը թեև հրաժարվեցին Սամայնը նշելուց, սակայն դրա հետ կապված մի շարք սովորույթներ ու սնահավատություններ դեռևս մնացին: 835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ՝ Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի» հիշատակումը կատարել նոյեմբերի 1-ին, ինչի համար հոկտեմբերի 31-ի՝ լույս նոյեմբերի 1-ի գիշերը սկսեց կոչվել «All Hallows Eve» (թարգմ.` բոլոր սրբերի նախօրե):Հետագայում արտահայտությունը հնչյունափոխվեց և ստացավ «Hallowen» ձևը:
Հեթանոսական և քրիստոնեական տոների ամսաթվերի այս համընկնումը ակամայից պատճառ հանդիսացավ, որ «Բոլոր սրբերի տոնը» զգեստավորվի կելտական Սամայնի տարրերով և հասնի մինչև նոր ժամանակներ: Այսպիսով, հոկտեմբերի 31-ի՝ լույս նոյեմբերի 1-ի գիշերը ԱՄՆ-ում և Եվրոպայում նշվում է Հելլոուինի տոնը: Ճիշտ է, այս տոնը արևմտյան ծագում ունի, սակայն վերջին տարիներին տարածում է գտել նաև Հայաստանում: Երևանում Հելլոուինի կապակցությամբ հայ երիտասարդները տարբեր ակումբներում ամեն տարի հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում: Հայաստանում դեռ ոչ, բայց Արևմուտքում այս օրը փոքրիկները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում:
Աշխարհում այսօր Հելլոուին են նշում

7or.am