Լրահոս

30.10.2017 21:16


Ալավերդիում ուժեղ քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել կայանած ավտոմեքենաների վրա

Ալավերդիում ուժեղ քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել կայանած ավտոմեքենաների վրա

Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով մոտ 20 մ երկարությամբ ծառն ընկել է BMW 320 մակնիշի 35 FS 859 , BMW 320 մակնիշի 35 PO 438, BMW X5 մակնիշի 07 UU 341 և BMW 320 մակնիշի 29 UL 275 պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը