Լրահոս

30.10.2017 21:12


Ահազանգ․ «Սագա» խանութ-սրահի մոտ քաղաքացին ընկել է ձորը

Ահազանգ․ «Սագա» խանութ-սրահի մոտ քաղաքացին ընկել է ձորը

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակ թաղամասում՝ «Սագա» խանութ-սրահի մոտակայքում, քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Մ.Բաբաջանյան 18/13 հասցեի մոտակա ձորակում՝ մոտ 7 մ, փրկարարներն անգիտակից վիճակում հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացուն և դուրս են բերել ձորակից, ով հոսպիտալացվել է «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը