Մեսսին և ընկերները չեն ցանկացել խաղալ Ադրբեջանի հավաքականի հետ
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստները՝ թիմի ավագ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ, չեն ցանկացել ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Oxu.Az –ը:
Հաղորդվում է, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ծրագրել էր նախքան Նիգերիայի հետ ընկերական խաղը հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի և Ուկրաինայի հետ՝ հաշվի առնելով այդ երկրների մոտ գտնվելը Ռուսաստանին, որը 2018 թվականին հյուրընկալելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:
Սակայն ֆուտբոլիստները հայտարարել են, որ նախընտրում են հանդիպում անցկացնել Նիգերիայի հետ: Այս մասին ասոցիացիային է հայտնել թիմի ավագ Լիոնել Մեսսին:
Արգենտինայի և Նիգերիայի ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Կրասնոդարում: Երկու թիմերն էլ արդեն ունեն Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր:

Աղբյուրը՝ Artsakhpress.am