Աշխարհ

30.10.2017 16:21


Էրդողանը ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում անցել է անեծքների

Էրդողանը ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում անցել է անեծքների

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Սպառելով քաղաքական բառապաշարը՝ այս անգամ Էրդողանն անցել է անեծքների ժանրին:

Ինչպես հայտնում է Արմենպրեսը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք անիծում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»:

Նա նշել է, թե ԼՂ հիմնահարցը «արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»՝ չմոռանալով հերթական անգամ ասել, որ հիմնախնդրի կարգավորման հարցում աջակցում են Ադրբեջանին:

Այս խորագրի վերջին նյութերը