Աշխարհ

30.10.2017 13:12


Նոյեմբերի 1-ից Մասութ Բարզանին կթողնի իր պաշտոնը

Նոյեմբերի 1-ից Մասութ Բարզանին կթողնի իր պաշտոնը

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից թողնելու է զբաղեցրած պաշտոնը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ այդ մասին Բարզանին նամակ է հղել Քուրդիստանի խորհրդարանին:

Աղբյուրը նշում է, որ նոյմեբերի 1-ին լրանում է Բարզանիի պաշտոնավարման ժամկետը: Նամակում Բարզանին ասել է, որ չի ցանկանում այլևս պաշտոնավարել: Բարզանիի այդ որոշումը պատգամավորների քվեարկությամբ ընդունվել է:

«Մոսուլի օպերացիայում փեշմերգեն (Քուրդիստանի զինված ուժեր-խմբ.) կարևոր դեր խաղաց: Եթե փեշմերգեն չլիներ, Իրաքի բանակը երբեք Մոսուլը չէր ազատագրի: Մենք կարծեցինք, թե միջազգային հանրությունը կպարգևատրի Քուրդիստանին և Քուրդիստանի ժողովրդին՝ Փեշմերգեի օգնության դիմաց»,-ասել է նամակում Բարզանին:

Թուրքական աղբյուրը, հղում անելով «El Cezire» հեռուստաալիքին, նշում է, որ Բարզանիից հետո Քուրդիստանի ժամանակավոր ղեկավար կլինի Նեչիրվան Բարզանին, ոորը հիմա զբաղեցրնում է Քուրդիստանի վարչապետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ իրաքյան Քուրդիստանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հենց 2017թ նոյեմբերի 1-ին, սակայն դրանք հետաձգվել էին անորոշ ժամկետով, որը պայմանավորված էր զինված բախումներով:

Բարզանին Քուրդիստանի ղեկավարի պաշտոնում է դեռևս 2005 թվականից:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը