Աշխարհ

30.10.2017 12:44


Թուրք դերասանուհին բերման է ենթարկվել՝ «PKK»-ի օգտին քարոզչություն անելու մեղադրանքով

Թուրք դերասանուհին բերման է ենթարկվել՝ «PKK»-ի օգտին քարոզչություն անելու մեղադրանքով

Թուրք հայտնի դերասանուհի Հազար Էրգյունչլուն «Քուրդիսատանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մասին փաստագրական ֆիլմը սոցիալական կայքի իր էջում հրապարակելուց հետո բերման է ենթարկվել:

Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ Էրգյունչլուն դատախազությունում ցուցմունք է տվել: Դերասանուհին արդարանալով ասել է, որ իրականում չի հասցրել ամբողջությամբ դիտել ֆիլմը, պարզապես հետևորդներից մեկը ուղարկել է ֆիլմը, իսկ ինքն էլ կիսվել է իր էջում:

Հիշեցնենք, որ «Քուրդիսատանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը