ՍԻՄ նախագահն առաջարկում է դադարեցնել «Ժառանգության» գործունեությունը
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին, քանի որ այնտեղ խախտվում են մարդու իրավունքները, պետությունների ինքնիշխանությունը և այլն։
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում «Ժառանգության» գործունեությանը, ապա Հ. Բաբուխանյանի խոսքերով՝ Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը դադարեցնելու մասին, «քանի որ այդ գործունեությունը հակապետական է»։
-Եթե Թուրքիան կարողանում է դադարեցնել ազգային փոքրամասնության կուսակցության գործունեությունն իր տարածքում, և Եվրոպան դրան ծափ է տալիս, ապա ինչո՞ւ Հայաստանը չի կարող դադրեցնել ոչ ազգային փոքրամասնության կուսակցության՝ «Ժառանգության» գործունեությունը, որն ուղղակի հակապետական է։ Այն Հայաստանի հետ պատերազմական կամ համարյա պատերազմական վիճակում գտնվող Թուրքիայի և Ադրբեջանի շահերին նպաստող բացահայտ և անսքող գործունեություն է ծավալում,- ասել է Հ. Բաբուխանյանը.
-Դա նույնն է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետմիության մեջ գտնվեր մի քաղաքական ուժ, որը գնար Հիտլերի հետ համագործակցելու, որպեսզի Սովետական միությունում Ստալինին փոխեն, դեմոկրատիա ստեղծեն։ Բնականաբար, նման հակազգային, հակապետական գործունեությունը իրավական դաշտում պետք է ունենա իր արձանագանքը, ինչը լրիվ բնորոշ է ժողովրդավարական պետություններին։

7or.am