Հոկտեմբերի 30-31 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը կլինի Ադրբեջանում:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Էրդողան Ադրբեջանում կմասնակցի Թուրքիա-Ադբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ ժողովին, ինչպես նաև Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու առաջին ուղերթին։
Թուրքիայի նախագահական աղբյուրները տեղեկացնում են, որ Էրդողանն Բաքվում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Գերորգի Կվիրիկաշվիլիի հետ։
Թուրքական աղբյուրն ընդգծում է, որ Ալիևի հետ հանդիպմանը Էրդողանը կխոսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցերի մասին։
Էրդողանը կմեկնի Ադրբեջան