Լրահոս

28.10.2017 16:17


Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. կա 4 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11;00-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ մակնիշի ՊՆ 7933 Շ համարանիշի և Mercedes մակնիշի 53 TT 111 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը