Աշխարհ

28.10.2017 09:51


ԱՄՆ-ում հայ կին է ընկել գնացքի տակ և մահացել

ԱՄՆ-ում հայ կին է ընկել գնացքի տակ և մահացել

Գլենդելում ազգությամբ հայ բնակչուհին ընկել է գնացքի տակ և զոհվել։ Ինչպես հայտնում է Burbank Leader-ը, Բըրբենք քաղաքի ոստիկանությունից տեղեկացրել են, որ մահացածը 34-ամյա Լիդիա Սավաջյանն է։

Նրան վթարի է ենթարկել Metrolink ընկերության գնացքը՝ Անտելոպ Վելլի 225 գծի վրա։ Երկաթուղու աշխատակիցը նկատել է, որ Սավաջյանը նստած է ռելսերի վրա․ նա ահազանգել է մոտեցող գնացքին, բայց արդեն ուշ է եղել։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը