Մեկնարկել է Քենեդիի սպանության գործի փաստաթղթերի հրապարակման գործընթացը. հետաքրքիր փաստեր են բացահայտվել (տեսանյութ)
Չնայած ԿՀՎ-ի ճնշումներին՝ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի ազգային արխիվը այսօր հրապարակվել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի 1963 թվականի սպանությանը վերաբերող գաղտնազերծված ավելի քան 2800 փաստաթուղթ:
Դոնալդ Թրամփի նախօրեին ստորագրած հրամանով, այսօր հրապարակվել են ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի 1963 թվականի սպանության վերաբերյալ մինչ օրս հույժ գաղտնի պահվող նոր փաստաթղթեր:
Նոր մանրամասներ պարունակող ավելի քան 2,800 փաստաթուղթ արդեն տեղադրված է Ազգային արխիվի կայքում, որը կարող է լույս սփռել տասնամյակների ընթացքում չբացահայտված ողբերգական սպանության գործին:
Սպիտակ տան փոխանցմամբ՝ գաղտնազերծված փաստաթղթերի մյուս մասը կհրապարակվի առաջիկա ամիսներին և մինչեւ 2018 թվականի ապրիլի վերջ ամբողջությամբ հասանելի կլինի հանրությանը:
Վկայակոչելով Կենտրոնական հետախուզական վարչության խոսնակին՝ Reuters-ը հաղորդում է, որ շուրջ 18 հազարի հասնող փաստաթղթերի մեծ մասը կփոխանցվեն Ազգային արխիվին՝ բացառությամբ դեռ վերանայման փուլում գտնվող ընդհանուր նյութերի 1 տոկսի:
ԱՄՆ-ի Կոնգրեսը ծրագրել էր նշված փաստաթղթերի գաղտնազերծումը դեռ 25 տարի առաջ:
Թրամփը, ով արդեն այս մասին ոգևորված թուիթերյան հաղորդագրություն է գրել, մերժել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոյի մի քանի հազար փաստաթղթերի հույժ գաղտնի պահելու և չհրապարակելու մասին խնդրանքը:

Աղբյուրը՝ Ամերիկայի Ձայն