Լրահոս

29.01.2010 14:18


Ամփոփվել են 2009 թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության կատարած աշխատանքները

2010 թվականի հունվարի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2009 թվականին կատարած աշխատանքները: Նախորդ տարվա աշխատանքների ու բացթողումների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանը:

Կից կարող եք ծանոթանալ ՀՀ ՀՔԾ 2009թ. աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքին:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համառոտ տեղեկանք 2009թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական  ծառայության կատարած աշխատանքների մասին

2009թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ­­­ների վա­րույ­թում քննվել է 198 քրեական գործ,

որոն­ցից՝ 27-ը՝ փոխանցվել է 2008 թվականից, 90-ը՝ հարուցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում,  76-ը՝ ստացվել է  այլ մարմիններից, իսկ 5-ը՝ վերսկսվել է նախկինում կասեցված քրեական գործերից:

 Վարույթում քննված քրեական գործերից՝

-          65-ը եղել է պետական ծառայության դեմ ուղղված հան­ցա­գոր­ծու­թ­յուն­նե­րի վերաբերյալ

-          26-ը՝ սեփականության դեմ ուղղված

-           22-ը՝ կյանքի և առողջության դեմ ուղղված

-          18-ը՝ բնակչության առողջության դեմ ուղղված

-          17-ը՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված

-          13-ական՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազա­տու­թ­յուն­ների եւ կառավարության կարգի դեմ ուղղված

-          7-ը՝ հասարակական կարգի դեմ ուղղված

-          6-ը՝ արդարադատության դեմ ուղղված

-          5-ական՝ անձի ազատության, պատվի և արժանապատվության,

-          տնտեսական գործունեության դեմ ուղղված

-          1-ը՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված

 

Հաշվետու ժամանակահատվածում դատարան է ուղարկվել  71 քրեական գործ՝ 125 անձի, նրանց  թվում՝  դատաիրավապահ մարմինների 61 աշխատակցի վերաբերյալ: 71 քրեա­կան գործից լսվել՝ դատաքննությամբ ավարտվել է 44-ը՝ 73 անձի նկատ­մամբ, որոնցից  41-ով՝ 70 անձի նկատմամբ, կայացվել է դատավճիռ:

3 քրեական գործի /3 անձի նկատմամբ/ վա­րույ­թը կարճվել է' ՀՀ քր. դատ. օր-ի 35 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ կող­մե­րի հաշտվելու պատ­ճա­ռով:

Արդարացման դա­տա­­­վճիռներ չեն կայացվել, մեղադրողն առա­ջա­դրված մե­ղա­դրան­քից չի հրաժարվել:

27 քրեական գործով՝ 52 անձի  նկատմամբ դատաքննությունը շարունակվում է:

Կոռուպցիոն հանցագործություններ

2009թ. Հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործերից 69-ն ըստ հոդվածների եղել են կոռուպցիոն բնույթի,  որոնցից 30-ը՝ 54 անձի նկատմամբ մեղա­դրա­կան եզ­րա­կա­­ցութ­յամբ ուղարկվել է դատարան։

Վարույթում եղած քրեական գործերն ըստ գերատեսչությունների վերա­­բերել են՝

- Ոստիկանության գործունեությանը' .............................37,

- Արդարադատության նախարարությանը' ...................... 13

  /այդ թվում՝ ՔԿՀ՝ 8,ԴԱՀԿ՝ 5),

- դատարաններին և դատական դեպարտամենտին' ............. 4,

- Պաշտպանության նախարարությանը, պետեկամուտների  կոմիտեին

և Արտակարգ իրավիճակների նախարարությանը' ............... 3-ական,

- Բնապահպանության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, Դատախազությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին' .................... 1-ական,

-ոչ պետական կառույցներին /□Ջեյ-Սի-Էյ Հայաստանի ոսկերչական ըն­կերություն□ ՓԲԸ /Միկրոձեռնարկությունների զարգացման հիմ­նա­դրամին/'

Ավարտ­­ված քրեա­­կան գոր­­ծերով պատճառ­ված 236.997.500 դրամ վնա­սից նա­խա­քննության ըն­թաց­­քում ռեալ վերա­կանգ­­նվել է 14.293.500 դրամ կամ 6,031 տոկոսը:   

Ի դեպ, արձանագրված 236,997,500դրամ վնասից 212,442,016 դրամը գո­յացել է դատարան ուղարկված ընդամենը 3 քրեական գործերով, այդ թվում՝ 162.000.000 դրամը' ՀՀ ԿԱ ՊԵԿ հետախուզության վար­­չության օպեր­լիա­զոր Հովիկ Հով­հաննիսյանի ու մյուսների կողմից կեղծ և ապօրինի ձեռ­նար­­կատի­րու­թ­յամբ զբաղվելու:

39.914.016 դրամը' ՀՀ ոստիկանության Երևան քա­ղա­քի Կենտ­րոնի բաժ­նի նախ­­­կին աշ­­խա­­­տա­կից Զաքար Զա­քարյանի կողմից խար­­դախությամբ մի շարք ան­­ձանց գույքը հափշտա­կելու,

11.528.000 դրամը' ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետ­­րո­պո­­լի­տե­նի պահպանության բաժնի ոստիկան Երեմ Մեսրոպյանի, կող­մից պաշ­տո­նեա­կան լիա­զո­րու­թ­յունների սահմանն անց­նե­լով գիշերային պահ­­պանության հա­մար տարբեր կրպակ­ների վաճառողներից  պար­բե­րա­բար գումարներ պահանջելու և ստանալու վերաբերյալ քրեա­կան գործերով:

Առաջին գործով վնասը ոչ թե հափշտակության, այլ պետբյուջե վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի արդյունք է, որով վնասի վերականգնումը և քաղաքացիական հայցն ա­պա­հո­վե­լու նպա­տակով կալանք է դրվել մեղադրյալների  գույ­քի, բնա­կա­րան­նե­րի և ավ­տո­­մեքե­նա­նե­րի վրա:

Իսկ մյուս 2 գործերով կատարվել են հնարավոր բոլոր գործո­ղութ­յուն­նե­րը՝ անհրա­ժեշտ ստուգումներ կադաստրի ստորաբաժա­նում­նե­րում, բան­կե­րում և այլն, սակայն վեր­գրման  ենթակա գույք, դրամական միջոցներ չեն հայտ­նաբերվել:

Այդ հանգամանքին հայտնի չափով նպաստել են նաև կատարված հան­ցա­գոր­ծությունների՝ տևական ժամանակ հետո բացահայտվելու, և, մի դեպքում' քրեա­կան գործը, մյուս դեպքում՝ նյութերն ուշացումով Հատուկ քննչական ծա­ռա­յո­ւ­թյուն ուղարկելու հանգամանքը:

Հանցանքի կատարմանը նպաստող հանգա­մանքնե­րը վե­­րացնելու  ուղ­ղութ­յամբ միջո­ցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ հոդ­վա­ծի կար­գով ներ­կա­յաց­վել է 15 միջնորդագիր:

Փաստորեն, ինչպես նախկինում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, առողջա­պա­հութ­յան, աշխատանքի և սո­ցիալական ապա­­հո­վութ­յան, գիտության և կրթության, քա­ղաքաշինության, գյուղատնտե­սութ­յան, մշա­­­կույ­թի, ֆինանսների, էներգետիկայի և բնական պաշարների, նախարարությունների, մարզ­պետարանների, վարչա­կան տա­րածք­­­ների գործունեութ­յան հետ կապված' Հատուկ քննչական ծառա­յո­ւ­թ­յա­նը են­թակա ոչ մի քրեական գործ չի քննվել, և կար­­ծել, թե այդ բնա­գա­վառ­նե­րում կո­ռուպ­ցիոն բնույթի չարաշահումներ տե­ղի չեն ունե­ցել կամ չեն ու­նե­նում, այն­քան էլ իրատեսական չէ:

Կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները շարունակում են մնալ նաև ՀՀ հատուկ քննչական ծա­ռայության ուշադրության կենտրոնում: Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, թեև 2009 թվականին Հա­տուկ քննչական ծառայությունը որո­շակի աշ­խա­տա­ն­ք­ներ  կատարել է կո­ռուպ­ցիոն բնույթի հան­ցա­գոր­ծու­թ­յունների բացահայտման, քննու­թյան որակի բարձրաց­ման ուղղութ­յամբ, սակայն առ­կա են որոշակի թե­րու­թ­յուններ, բաց­­թո­­ղումներ, կա'ն անելիքներ...

Այսպես՝

- քրեական գործերով այդ բնույթի հան­ցա­գոր­­ծութ­յուն­ների կատար­մանը նպաս­­տող պայ­ման­ներն ու հանգամանքները բա­ցա­հայտելու ուղ­ղու­թ­յամբ ան­հրա­­ժեշտ խորությամբ քննություն չի կա­տա­րվել, բավարար աշխատանք չի տարվել,  - այդ բնույթի հանցագործություն­ների նախականխման և բա­ցա­հայտ­ման ուղ­ղութ­­յամբ մյուս իրավապահ մարմինների հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունը թույլ է: Ավելի մտա­հոգիչ է, որ այդ հանցա­գոր­­ծութ­յուն­նե­րի բա­ցա­հայ­տումն ու կան­­խումը դեռևս չի համա­պատաս­խա­նում դրանց տա­­­րա­ծ­վա­ծու­թ­յա­նը և չի ապա­հով­վում օրենքի գե­րա­կայության և օրենքի առաջ բո­լորի հա­վա­սա­­րության սկզբունքի պահանջը:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման գոր­ծում Հա­տուկ քննչական ծա­ռայության դերը սահմանափակ է, քանզի այն' որ­պես քննչա­կան մարմին, իրականացնում է միայն նախաքննություն  և օպե­­րա­տիվ-հետախուզական գոր­ծա­ռույթների իրականացման լիազորու­թ­յուն­ներ չունի:

Չնա­յած սահմանափակ հնարավորություններին՝ ծառայությունն առան­ձին քրեական գործերով արձանագրել է որոշակի ձեռքբերումներ:

Այսպես՝

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Սանատ­րուկ Սա­հակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով կա­տարված նա­­­խա­քննու­թյամբ ճիշտ տակտիկա ընտրելու, նախա­քննությունը պատ­շաճ պլա­նա­վո­րելու, խորացված և բազմակողմանի քննության արդ­յուն­քում հիմնավորվել է, որ վերոհիշյալ հան­ցագործությանը Սա­հակ­յա­նից բացի ուղղակի և անուղղակի հան­ցակ­ցութ­յուն է ունեցել ևս 9 անձ, նրան­ցից 9-ի մասով գործը՝ քրեական ՀՀ օրենսգրքի մի շարք՝ այդ թվում՝ կո­ռուպ­ցիոն՝ 312, 313 /կաշառք տալու և կա­շառքի միջնորդության/ հոդվածներով մե­ղա­­դրա­կան եզ­րա­կա­ցութ­յամբ, ուղարկ­վել է դա­տա­րան, իսկ մեկի նկատմամբ հայ­տա­րար­վել է հե­տա­խու­զում:

Մեկ այլ դեպքում պետեկամուտների կոմիտեի աշ­խա­տակից, օպե­րա­տիվ հետախուզության վար­­չության օպեր­լիազոր Հովիկ Հով­հաննիսյանը, ի­րա­կանացրել է կեղծ ձեռնարկատի­րա­կան գործունեություն: Նախաքննությամբ պարզվել է, որ նա, տևական ժա­մանակ զբաղվելով կեղծ և ապօրինի ձեռնարկատիրությամբ, թաքցնելով աներոջ՝ անհատ ձեռ­նար­կատեր Գառնիկ Սարգսյանի մահվան հանգամանքը, վեր­ջի­նիս անվամբ միայն □Սևանի հո­գե­բու­ժական հիվանդանոց□ ՓԲԸ-ին մատա­կա­րարել է 272.754.400 դրամի տարբեր տեսակի ապ­րանք­ներ, սակայն որևէ հաշ­վետվություն կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաս­տա­թղթեր հարկային մարմիններին չի ներկայացրել ու խուսափել է 63.361.000 դրամի հարկեր վճա­րելուց:

Արդյունավետ քննության արդյուն­քում' յոթ անձի նկատ­մամբ քրեական գործն ուղարկվել է դատարան, ու նրանք դատապարտվել են:

Դիմում-բողոքներ

2009թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստաց­­վել է 394 դի­մում-բողոք, որից՝

- 261-ը կցվել է քրեական գործերին, նյութերին, վա­­րույթ­ներին,

- 75-ն ուղարկվել է այլ մարմիններ' ըստ ընդդատության,

- 24-ին տրվել են պար­զաբանումներ,

- 7-ը գտնվում է ընթացքի մեջ:

Դիմումներ են ստացվել նաև ՀՀ Նախագահի աշ­խա­տա­կազ­մից՝ 9-ը,  ՀՀ Ազ­գա­յին ժո­ղովից՝ 3-ը, ՀՀ կառավարությու­նից՝ 2-ը, ՀՀ Մարդու իրավունք­նե­րի պաշտ­պա­­նից' 33-ը:

Հսկողության վերցված հանձնարարականներին, քաղաքացիներից ստաց­­­­­ված դի­մում-բո­ղոք­ներին տրվել են օրենքից բխող պարզաբանումներ ու պա­տաս­խան­ներ:

Բյուջետային հատկացումներ

2009թ. ընթացքում ՀՀ հատուկ  քննչական ծառայության պահ­­­­պան­ման և կարողությունների զարգացման համար պետական  բյուջեով նախատես­ված և հատկացված 260.859.029 դրամից ծախս­­վել է 248.332.829 դրամ, որից՝

- աշխատանքի վարձատրության համար' 195.926.100 դրամ,

- պարտադիր սոցիալական վճարների համար՝  15.628.729 դրամ,

- ծառայությունների /էլեկտրաէներգիայի, կոմունալ վճարումների, կա­պի և այլն/ և ապրանքների ձեռքբերման համար՝ 29.777.300 դրամ,

- կարողությունների զարգացման համար՝ 7.320.700 դրամ:

Իսկ տնտեսված 12.526.200 դրամ գումարը վերադարձվել է պետական բյուջե:

Հատուկ քննչական ծառայությունը կարևորում և իր առջև խնդիր է դնում՝

- ամենօրյա ուշադրության արժանացնել նախաքննության ար­դյունա­վե­տութ­յունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները,

- էլ ավելի բարձ­րացնել քրեական գործերի քննության որակը, պարզել արար­քի որակ­ման համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր հան­գա­մանքները, բացա­ռել օրենքի խախտմամբ ապացույցների ձեռք բերումը:

- ձեռ­նարկել գործուն միջոցներ քննիչների միջև աշխատանքի բա­ժա­նու­մը ճիշտ կազմակերպելու ուղղությամբ' որոշակի տեսակի հան­ցա­գործութ­յուն­­նե­րի քննության մեթոդիկայի նախաքննության առանձնա­հատ­կութ­յուն­ների տի­րապետման գործում առանձին քննիչների մասնագիտացումն ապա­հովե­լու նպատակով,

- առանձ­նակի հետևողականություն դրսևորել նյութերի նախա­պատ­րաստ­ման, քրեա­կան գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամ­կետ­ների պահ­պանման նկատմամբ, բացառել դրանց անհարկի ձգձգումները,

- քրեա­կան գործերի քննության ընթացքում պարզել յուրաքանչյուր հան­­­ցա­գոր­ծությունը ծնող պատճառներն ու նպաստող պայմանննները և ձեռ­նար­կել հա­մարժեք միջոցներ դրանց վերացման ուղղությամբ, միջ­նոր­դա­գրե­րի կիրառ­մամբ համապատասխան մարմինների ղեկավարների ուշա­դրու­թ­յունը հրավիրել այդպիսիք վերացնելու անհրաժեշտության վրա,

- բացառել ակնհայտ, քաղաքացիաիրավական բնույթի վեճերը քրեա­կա­­նաց­նելու, որպես խարդախություն որակելու և հաճախ եռաստիճան դա­տա­կան հա­մակարգով լուծում ստացած դեպքերի առթիվ քրեական գործեր հա­­րու­ցե­լու, քննության ժամկետներն անհիմն երկարացնելու և հետագայում գոր­ծերի վա­րույթը հանցակազմի կամ հանցադեպի բացակայության պատ­ճառա­բա­նութ­յամբ կարճելու սխալ պրակտիկան,

- կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և նախա­կանխ­ման գոր­ծում ձեռնարկել կոնկրետ գործնական միջոցառումներ քննչական ու օպե­­րա­տիվ հետախուզական մարմինների ջանքերը միավորելու, այդ բնա­գա­վա­ռում նրանց գործունեությունը նպատակային դարձնելու համար,

- հե­տևողականություն դրսևորել, որպեսզի թմրամիջոցների ապօրինի շրջա­­նա­ռության վերաբերյալ քրեական գործերի նախաքննության ընթաց­քում ձեռ­նարկվեն բոլոր հնարավոր քննչական և օպերատիվ հետա­խու­զա­կան մի­ջո­ցառումները թմրամիջոցներ իրացնող անձանց շրջանակն ամ­­բող­­ջութ­յամբ բացահայտելու, ինչպես նաև ձեռքբերման աղբյուրները պար­­­զելու ուղ­ղությամբ,

- առանձնակի ուշադրություն դարձնել դիմում-բողոքների հետ տարվող աշ­­խա­տանքներին, հասնել նրան, որ դրանք քննարկվեն օրենքով սահմանված ժամ­­կետներում և դիմում-բողոքներին տրվեն սպառիչ և պատճառաբանված պա­տաս­խաններ,

- գործնական միջոցներ ձեռնարկել հանցագործությամբ պետությանը, իրա­­­վա­բանական անձանց և քաղաքացիներին պատճառված նյութական վնա­­սը ռեալ վերականգնելու ուղղությամբ:

 ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը