Լրահոս

27.10.2017 14:01


Արտակարգ իրավիճակ Երևանում. Վարդանանց փողոցում հրդեհ է բռնկվել բենզալցակայանում, այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Արտակարգ իրավիճակ Երևանում. Վարդանանց փողոցում հրդեհ է բռնկվել բենզալցակայանում, այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկում, Երվանդ Քոչարի 1/1 հասցեի բենզալցակայանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ մի քանի մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են բենզալցակայանում առաջացած խոշոր հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո։

Մարամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը