Լրահոս

29.01.2010 14:16


Թուրքագետ. «Հարաբերությունների կարգավորումը թուրքական կողմի ջանքերով մտել է որոշակի փակուղային վիճակի մեջ»

Թուրքագետ. «Հարաբերությունների կարգավորումը թուրքական կողմի ջանքերով մտել է որոշակի փակուղային վիճակի մեջ»

-Չեմ կարող ասել, թե վերջացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առասպելը,- «Ուրբաթ» մամուլի ակումբում ասել է  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին թե, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առասպելը վերջացե՞լ է։

-Կարող եմ ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թուրքական կողմի ջանքերով մտել է որոշակի փակուղային վիճակի մեջ։ Սա ի սկզբանե կանխատեսելի էր, քանի որ թուրքական կողմի՝ նախապայմանների վրա հիմնված քաղաքականությունը, շարունակվելու դեպքում, փակուղի էր առաջացնելու։ Այսօր ականատես ենք լինում այդ փակուղու նախանշաններին կամ նշաններին։

Թուրքագետը կարծիք է հայտնել, թե այս գործընթացներն այդքանով չեն սահմանափակվի, և շարունակություն կլինի այսօր կայանալիք արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը