Ադրբեջանի քաղաքների փողոցներով վազվզում են հազարավոր անօթևան երեխաներ
Ադրբեջանի քաղաքների փողոցներով վազում են հազարավոր անօթեւան երեխաներ:
Տարբեր աղբյուրների տվյալներով՝ Ադրբեջանում կա մինչեւ 2 հազար անօթեւան երեխա, հայտնում է haqqin.az-ը: Այս կապակցությամբ ճշգրիտ տեղեկություն չունի երեխաներին առնչություն ունեցող ոչ մի գերատեսչություն՝ ո՛չ Սոցիալական պաշտպանության նախարարությունը, ո՛չ Կրթության նախարարությունը, ո՛չ Առողջապահության նախարարությունը, ո՛չ նույնիսկ Ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով պետական կոմիտեն: 2 հազար թիվը հայտնել է Ադրբեջանի երեխաների հարցերով ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը, որի հետ, ի դեպ, պետական կառույցները համաձայն չեն:
Ադրբեջանի Երեխաների միության ղեկավար Քամալ Աղազադեն պնդում է, որ 2015 թվականին հատուկ ուսումնասիրություն կատարելով Ընտանիքի հարցերով պետական կոմիտեն նշել է 400 անօթեւան երեխայի մասին, ՆԳՆ-ի 2016 թվականի տեղեկություններով՝ Ադրբեջանում անօթեւան երեխաների թիվը գերազանցում է 500-ը: Իսկ ինքն Աղազադեն կարծում է, որ Ադրբեջանի քաղաքների փողոցներով թափառում է 1000-ից ոչ պակաս անօթեւան երեխա:
Երեխաների իրավունքների պաշտպանության լիգայի նախագահ Յուսիֆ Բեքիրովը հայտարարել է, որ մանկական անօթեւանության դեմ պայքարի ծրագրեր պարզապես չկան: Դե իսկ պետական գերատեսչություններում պետական գաղտնիքին առանձին կարեւորություն չտալու համար, ջանում են լրատվամիջոցների հետ շփվելիս լեզուն ատամների տակ պահել: Այս անգամ եւս Պետական կոմիտեի երեխաների հարցերով բաժնի Փարվիզ անունով (ազգանունը հրաժարվել է հայտնել) ղեկավարը haqqin.az-ին ասել է. «Ձեզ նման տեղեկություններ տալու իրավունք չունեմ: Դիմեք Տեղեկատվության եւ վերլուծությունների դեպարտամենտի ղեկավար Էլգյուն Սաֆարովին»:
Դեպարտամենտի ղեկավարը լրատվամիջոցների հանդեպ ավելի բարեհաճ է գնվել՝ հայտնելով, որ կառավարությունում ծնողական խնամքից զրկված երեխաների վերաբերյալ կանոններ կան, իսկ «այս պահին աշխատանք է տարվում մանկական ռազմավարության նախագծի վրա, որի մեջ կներառվի նաեւ մանկական անօթեւանության վերացման խնդիրը: Նախագիծը կներկայացվի Միլի մեջլիսի քննարկմանը»:

Աղբյուրը՝ Artsakhpress.am