Լրահոս

26.10.2017 20:34


Վրաերթի են ենթարկվել 20-ամյա, 12-ամյա և 27-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 20-ամյա, 12-ամյա և 27-ամյա քաղաքացիներ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 9.10-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 153/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը