Լրահոս

26.10.2017 17:30


Թունավորվել են Դարակերտ գյուղի բնակիչներ

Թունավորվել են Դարակերտ գյուղի բնակիչներ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 10.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչներ, 1977 թ. ծնված Արևիկ Վ.-ն, 1999 թ. ծնված Լիլիթ Վ.-ն և 2002 թ. ծնված Վարդուհի Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց տանը թունավորվել են շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը