Աշխարհ

26.10.2017 14:42


Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից

Հոկտեմբերի 26-ին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայություն իրականացրած Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ բրիգադի 50 հուգուց բաղկացած հերթական խումբը վերադարձել է Ադրբեջան: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին նույն թվով զինծառայողներ Ադրբեջանից մեկնել էին Աֆղանստան՝ խաղաղապահական առաքելությանը մասնակցելու նպատակով:

Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը ներգրավված են 2002 թվականի նոյեմբերից: Ներկայում Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելությանը մասնակցում է Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող, որից 2-ը ռազմական բժիշկ, 2-ն էլ ինժեներական զորքերի ծառայող:

Ներկայում Ադրբեջանն այլ տեղերում խաղաղապահ առաքելությունների չի մասնակցում: Սակայն, Ադրբեջանի զինծառայողները 1999-2008թթ խաղաղապահ ծառայություն են իրականացրել Կոսովոյում (ընդհանուր առմամբ մասնակցել է Ադրբեջանի ԶՈւ 362 զինծառայող), իսկ 2003-2008թթ. նաև Իրաքում (ընդհանուր առմամբ՝ 151 զինծառայող):

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը