Աշխարհ

26.10.2017 13:37


Ադրբեջանում 3 ահաբեկիչ է սպանվել

Ադրբեջանում 3 ահաբեկիչ է սպանվել

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ երկրի մի քանի քաղաքացիներ փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում: ՊԱԾ հատուկջոկատայինների՝ Խըրդալան քաղաքում անցկացրած գործողությունների արդյունքում սպանվել է ահաբեկչական գործողություններ պլանավորած 3 անձ: Փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Աղբյուրը հայտնում է, որ զինյալների խումբը հավաքել էր տարբեր տեսակի զենքեր, պայթուցիկ նյութեր ու պատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել հոկտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» Յասամալ շրջանում անցկացվելիք ցույցի ժամանակ:

Գործողության արդյունքում սպանվել են Ադրբեջանի քաղաքացիներ Էլեկբարով Բախթիյար Մեմմեդսադըք օղլուն, Մեսիմլի Անար Մեհման օղլուն և Հուսեյնլի Ջավիդ Հուսեյն օղլուն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանից դուրս եկած զինյալները անդամակցում են Մերձավոր Արևելքում գործող տարբեր զինյալ խմբավորումների, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը:

Այս տարվա սեպտեմբերի Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը հայտարարել էր, որ վերջին 5 տարվա ընթացքում Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամագրվել է Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը