Լրահոս

26.10.2017 11:37


Խոշոր ավտովթար Զովունի գյուղում. բախվել են Mercedes-ն ու «07»-ը, 3 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է

Խոշոր ավտովթար Զովունի գյուղում. բախվել են Mercedes-ն ու «07»-ը, 3 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 34 NO 642 համարանիշի և Վազ 2107 մակնիշի 13 ԼՕ 218 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ մանկահասակ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը