Ձմեռ պապիկը կամ ինչպես արևմուտքում են ասում' Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել: Նա Ս. Նիկողայոս հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջել էր տնետուն և չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դրել: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից, իսկ «Սանտա Կլաուս» թարգմանաբար հենց սուրբ Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգև Աստծուց:
Հայ ժողովուրդի մեջ ընդունված է Ամանորը կոչել նաև Կաղանդ, ինչը նշանակում է որևէ տոն նշելու կոչ, հրավեր: Հետագայում կաղանդը Հայաստանում ստացել է տարեմուտի իմաստը:
Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար, օր, երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը:
Ս. Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ ու սիրված տոներից է: Իր թե՛ նշանակությամբ, թե՛ էությամբ, թե՛ խորհրդով Ամանորը զիջում է Ս. Ծննդին: Ամանորն ինքնին օրացուցային երևույթ է, և որևէ խորհուրդ չունի: Իսկ Ս. Ծնունդն ամբողջությամբ Խորին Խորհուրդ է' Աստծո Որդու Ծնունդը, որը մարդկության համար դառնում է նոր և անվերջանալի սկիզբ: Իզուր չէ, որ շուրջ 2000 տարի մարդկությունն իր տոմարական բոլոր հաշվարկները կապում է Քրիստոսի ծննդի հետ' նախքան Քրիստոսը և Քրիստոսից հետո:
Ո՞վ է նվերներ բերում Ամանորին