Արդեն երկրորդ անգամն է՝ վրանում եմ ապրում․ Միխայիլ Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին գիշերել է վրանում՝ Ուկրաինայի խորհրդարանի մոտ, որտեղ 8 օր շարունակ քաղաքական ակցիա է անցկացվում:
«Սա այն վրանն է, որում ես ապրում էի Օդեսայի ճանապարհաշինության ժամանակ։ Դրա համար, սա պատմական պահ է Օդեսայի նահանգի համար։ Առաջին անգամ ես վրանում ապրեցի այդ ժամանակ, իսկ սա երկրորդ դեպքն է։ Առաջին անգամ մենք ճանապարհ էինք կառուցում, իսկ այս անգամ մենք պետք է Ոկրաինայի պետությունը կառուցենք»,-ասել է Սահակաշվիլին։
Նա տեղեկացրել է նաև, որ այսօր երեկոյան Սահմանադրության հրապարակում դասախոսություն տեղի կունենա։
«Մենք կխոսենք համակարգի փոփոխման մասին և թե ինչպես պատրաստենք Ուկրաինան այն ժամանակաշրջանի համար, երբ օլիգարխներ այլևս չեն լինի կառավարության մեջ»,-նշել է Սահակաշվիլին։

Աղբյուրը՝ aliq.ge