Լրահոս

25.10.2017 16:51


Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ը, LADA-ն և «Սանիթեք» ընկերության բեռնատարը

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ը, LADA-ն և «Սանիթեք» ընկերության բեռնատարը

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Volkswagen մակնիշի 35 GL 526 համարանիշի, LADA 35 NL 647 համարանիշի ավտոմեքենաները և «Սանիթեք» ընկերությանը պատկանող 510 AC 61 համարանիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը