Լրահոս

24.10.2017 20:55


«Մայր Հայաստան» հուշահամալիրի ավտոկայանատեղիում կոտրել են «Մեդիա Գրուպ»-ի ղեկավարի Toyota Rav4-ի ապակին և կոշիկներ ու օծանելիք գողացել

«Մայր Հայաստան» հուշահամալիրի ավտոկայանատեղիում կոտրել են «Մեդիա Գրուպ»-ի ղեկավարի Toyota Rav4-ի ապակին և կոշիկներ ու օծանելիք գողացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 24-ամյա Մարինե Համբարձումյանը և հայտնել, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ գտնվող ավտոմեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղիում կայանված, իրեն պատկանող Toyota Rav4 մակնիշի 55 TV 505 համարանիշի ավտոմեքենայի ապակին կոտրել են և այնտեղից գողություն են կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողությունը կատարվել է 18:50-ից մինչև 20:50-ն ընկած ժամանակահատվածում, որտեղ ավտոմեքենայից գողացել են սպորտային պայուսակ, որի մեջ եղել է հագուստներ, կոշկեղեն և «ՎԻՆՎՈՒԴ» տեսակի օծանելիք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Համբարձումյանը «Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարն է:

Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ պարզելու դեպքի հանգամանքները:

Այս խորագրի վերջին նյութերը