2010 թ.-ին արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման' բոտուլիզմի 12 դեպք' 19 տուժածով, այդ թվում 1-ը մինչև 14 տարեկան: Գրանցվել է 1 մահվան դեպք:
Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործման հետևանքով' Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում:
Հիվանդության ախտանշաններն են' սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ցավեր որովայնի շրջանում, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, բերանի չորություն:
Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:
Բոտուլիզմի թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է'
խուսափել տնային պայմաններում պատրասված պահածոների օգտագործումից
տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ենթարկել ջերմային մշակման' եռացնելով 20 րոպե
չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ անհատներից:
Զգուշացեք բոտուլիզմից