Ադրբեջանում կրճատվում է կրթաթոշակ ստացող ուսանողների տոկոսը
Ըստ Վիճակագրության պետական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ ընթացիկ ուսումնական տարում Ադրբեջանի համալսարաններում 163,8 հազար ուսանող է սովորում, այնինչ 2000թ-ին նրանց թիվը հասնում էր 119,7 հազարի:
Սակայն, միաժամանակ, կրթաթոշակ ստացող ուսանողների տոկոսը կրճատվում է ամեն տարի: Այսօրվա դրությամբ պետական բուհերի առկա ուսուցման բաժինների սովորողների միայն 36,3%էկրթաթոշակստանում: 2000թ․այդցուցանիշըկազմելէ45%: 2015թ․ կրթաթոշակ էր ստանում ուսանողների 37,3%-ը:
Ադրբեջանի համալսարաններում ուսանողական կրթաթոշակի չափը կախված է ակադեմիական ցուցանիշներից: Բակալավրի աստիճան ունեցող ուսանողների կրթաթոշակը, կախված հավաքած միավորների, տատանվում է ամսական 50-ից մինչև 95 մանաթ (25-47,5 եվրո):
Անվանական «նախագահական» կրթաթոշակը 120 մանաթ է (60 եվրո):
Ադրբեջանում կրճատվում է կրթաթոշակ ստացող ուսանողների տոկոսը
Ըստ Վիճակագրության պետական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ ընթացիկ ուսումնական տարում Ադրբեջանի համալսարաններում 163,8 հազար ուսանող է սովորում, այնինչ 2000թ-ին նրանց թիվը հասնում էր 119,7 հազարի:
Սակայն, միաժամանակ, կրթաթոշակ ստացող ուսանողների տոկոսը կրճատվում է ամեն տարի: Այսօրվա դրությամբ պետական բուհերի առկա ուսուցման բաժինների սովորողների միայն 36,3% է կրթաթոշակ ստանում: 2000թ․ այդ ցուցանիշը կազմել է 45%: 2015թ․ կրթաթոշակ էր ստանում ուսանողների 37,3%-ը:
Աղբյուրը՝ jam-news.net