Աշխարհ

24.10.2017 20:16


Թուրքիայի տնտեսությունը զարգացման տեմպերով 3-րդն է աշխարհում

Թուրքիայի տնտեսությունը զարգացման տեմպերով 3-րդն է աշխարհում

2012-2017 թվականներն ընկած ժամանակահատվածի համար ՀՆԱ-ների (համախառն ներքին արդյունք) արդյունքների համեմատությամբ Թուրքիան 38 տոկոսանոց աճ է ցույց տվել՝ դառնալով աշխարհում 3-րդ ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկիրը:

Ըստ թուրքական «Aksam» թերթի կայքի՝ Թուրքիան այս ցուցանիշով առաջ է անցել նույնիսկ Եվրամիությունից ու դրա անդամ հանդիսացող Գերմանիայից:

Ըստ թուրքական աղբյուրի՝ դրան նպաստել է վերջին տարիներին տեղական արտադրության ծավալների աննախադեպ ավելացումը:

Նշվում է, որ ամենաբարձր ցուցանիշն արձագանագրել է Հնդկաստանը, որի տնտեսությունը վերջին հնգամյակի համար ցույց է տվել 53 տոկոսանոց աճի ցուցանիշ: 2-րդ ամենաարագ զարգացողը Չինաստանի տնտեսությունն է՝ 52 տոկոս ցուցանիշով:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը